Տնտեսություն

Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են քաղաքային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են քաղաքային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Երևանում գործող հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը վարել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը:

Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Երևանում զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ոլորտում իրականացվելիք քայլերը:

Հանդիպման ընթացքում տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնց շուրջ քաղաքապետարանը համագործակցության առաջարկներ է պատրաստել: Դրանք առնչվում են «Երևան Սիթի Տուր» քաղաքային ծրագրին, Կենդանաբանական այգուն, համայնքային թանգարաններին, զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական աջակցությանը և միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Ընդգծելով երկկողմանի համագործակցության կարևորությունը՝ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերն ու իրականացվող աշխատանքները կնպաստեն քաղաքային տուրիզմի զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

Հանդիպման ընթացքում հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչները հանդես են եկել Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված իրենց հարցադրումներով և առաջարկներով: Երկուստեք կարևորվել է 2018 թվականինին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին, առավել ներկայանալի և գրավիչ դարձնել մեր մայրաքաղաքն զբոսաշրջիկների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում