Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա
1 րոպեի ընթերցում
![Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/897058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հրավերով հունիսի 29-ին երկօրյա այցով մեկնել է Սլովակիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի հետ: