Երևանյան բեսթսելեր 4/67. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը ամենավաճառվածների ցանկում է
7 րոպեի ընթերցում

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղում է հայտնվել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Չորրորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Թարգմանել է Նազելի Կարապետյանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» այս շաբաթ հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս անգամ վեցերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» բարելավել է իր դիրքերը և յոթերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը զիջել է իր դիրքերը ութերորդն է: Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»: Թարգմանել է Լուսինե Հարոյանը:
Մեր աղյուսակում նոր գիրք է ընդգրկվել: Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը իններորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր ցավալիորեն հայտնվել են անդունդում, ևփոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։
Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
| Տեղ | փոխ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 52 |
| 2 | +1 | ![]() |
Մարկ Արեն, «Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Բուկինիստ | 42 |
| 3 | * | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» | Էդիթ Պրինտ | 33 |
| 4 | * | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 32 |
| 5 | +1 | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» | DirectMEDIA | 21 |
| 6 | -2 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» | Էդիթ Պրինտ | 12 |
| 7 | +2 | ![]() |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» | Անտարես | 8 |
| 8 | -1 | ![]() |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» | Զանգակ | 7 |
| 9 | Նոր | ![]() |
Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» | հեղ. հրատ. | 7 |
| 10 | * | ![]() |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» | Անտարես | 6 |









