Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը հանդիպումների ընթացքում քննարկել է Հայաստանի եւ այդ երկրների հետ համագործակցության առկա մակարդակը, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հեռանկարները: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի շփումների ակտիվացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որը համագործակցության այլ ձեւաչափերի որոնման հնարավորություն կտա՝ ամրապնդելով առկա հարաբերությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան եւ ստացել նրանց երկրներ այցելելու հրավերներ:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա