Տնտեսություն

Հայաստան քանի զբոսաշրջիկ է ժամանել, որ երկրներից ու ինչ նպատակով

2 րոպեի ընթերցում

Հայաստան քանի զբոսաշրջիկ է ժամանել, որ երկրներից ու ինչ նպատակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն 2017 թվականի հունվար-մարտին ժամանել է 298 հազար 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 18.2%-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 հազար 324 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.1 տոկոսով:

Ժամանողների թվում 41 հազար 696-ը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ 256 հազար 837-ը` բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն: Նրանց ընդհանուր թվի 23.1 տոկոսը ժամանել են գործնական, 60.4 տոկոսը` հանգստի և ժամանցի, 0.4 տոկոսը` բուժման, 16.1 տոկոսն այլ նպատակներով:

Մեկնողների շարքում` 498-ը մեկնել են զբոսաշրջային գործակալությունների կողմից, իսկ 265 հազար 826-ը` ինքնուրույն: Նրանց ընդհանուր թվի 4 տոկոսը մեկնել են գործնական, 57.9 տոկոսը` հանգստի և ժամանցի, 38.1 տոկոսն այլ նպատակներով:

2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին և 59.7%-ը` այլ երկրների:

ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.5 տոկոսը ժամանել են Իրանից, 22.3 տոկոսը` ՌԴ-ից, 7.1-ը` ԱՄՆ-ից, 3.7 տոկոսը` Ֆրանսիակից, 3.7 տոկոս Կանադայից, 3.1 տոկոս` Վրաստանից, 3.1 տոկոս` Գերմանիայից, 2.9 տոկոսը` Միացյալ Թագավորությունից, 2.2 տոկոսը` Ուկրաինայից, 1.1 տոկոսը` Իտալիայից, 0.3 տոկոսը` Թուրքիայից, իսկ 0.2տոկոսը ` Նիդեռլանդներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում