Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հրավերով հունիսի 27-ին եռօրյա այցով մեկնել է Չեխիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի, Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում