Հասարակական

Ժուռնալիստական արհմիության ստեղծումը Հայաստանում կօգնի մի շարք խնդիրների ուղիների միասնական որոնմանը

4 րոպեի ընթերցում

Ժուռնալիստական արհմիության ստեղծումը Հայաստանում կօգնի մի շարք խնդիրների ուղիների միասնական որոնմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժուռնալիստական արհմիության ստեղծման համար Հայաստանում կան նախադրյալներ: Հայաստանի համար լավագույն տարբերակը համախմբող արհիմության մոդելն է: Այն կօգնի խնդիրների վերլուծության, ուղիների միասնական որոնման հարցերում , լրագրողին կպաշտպանի նաև ղեկավարության քմահաճույքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական ժուռնալիստների միության հետ համագործակցության շրջանակում Ժուռնալիստական արհմիության ստեղծման քննարկում: Ներկա էին հյուրեր Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայից, ներկայացուցիչներ հայաստանյան լրատվամիջոցներից, լրագրողներ Ժուռնալիստների կոնֆեդերացիայից, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամներ, մարզային լրագրողներ:

«Լրագրողական արհմիությունների ստեղծումը երկար ժամանակ հուզել է ժուռնալիստական հանրությանը: Լրագրողական արհմիությունները եթե ոչ այսօր, ապա վաղն անհրաժեշտություն են լինելու: Առանց լուրջ արհմիութենական կառույցների մենք չենք կարողանա պաշտպանել մեր աշխատանքային իրավունքները, մեր մասնագիտության բարոյականությունը: Այս հարցը քննարկել ենք միջազգային շատ կառույցներում, եղել ենք նաև մարզային լրատվամիջոցներում»,- ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և հավելեց, որ միանշանակ ունի իր կարծիքը՝ արհմիությունները պետք է ստեղծվեն:

«Մենք պետք է ցուցաբերենք միասնական մոտեցում: Անցյալ տարի մենք հրապարակեցինք միջազգային հետազոտության հարցման արդյունքները մասնագիտական արհմիությունների զարգացման վերաբերյալ, թե ինչպես են արհմիություններն արձագանքում աշխատանքի հետ կապված փոփոխություններին: Կար սխալ տպավորություն, որ այդ միությունները հնաոճ, ծերունիների կողմից ղեկավարվող, իրականությունից կտրված կառույցներ են: Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ղեկավարներն, իսկապես, տարեց են, բայց աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Ասիայում, Աֆրիկայում այդպես չէ: Հարցին, թե ինչու լրագրողները չեն անդամակցում արհմիություններին, ամենատարածված պատասխանն այն էր, որ չեն կարծում, թե արհմիությունը կարող է իրենց օգտակար լինել: Կար մտավախություն, որ անդամակցելը կարող է վատ անդրադառնալ մասնագիտական հեռանկարների վրա, չի լինի առաջխաղացում, կամ կհեռացվեն աշխատանքից: Արհմիությունների չանդամակցելու մյուս պատճառն էլ արհմիությունների՝ լրագրողներին չդիմելն է: Կա արհմիությունների կոնֆեդերացիա, բայց արհմիութենական աշխատանք չի իրականացնում» ,-ասաց Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Օլիվեր Մոնեյ-Կիրլն ու հույս հայտնեց, որ, հնարավոր է, միությունը ստանձնի արհմիութենական գործառույթներ:

APR group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանն առաջարկեց ժուռնալիստական արհմիության տեսակներից Հայաստանում ստեղծել համախմբող արհիմությունը: Հայաստանի համար դա լավագույն մոդելն է: «Ազատ արհմիությունների գոյությունը ժողովրդավար պետությունների, մամուլի ազատության նախադրյալներից մեկն է: Արհմիությունը կառուցված է ժողովրդավարության, անկախության և համերաշխության գաղափարախոսության վրա: Հայաստանում արհմիության ստեղծման համար կան նախադրյալներ: Արհմիության անդամակցելու շարժառիթներն են լրագրողների և ոլորտի խնդիրների վերլուծությունը, միասնական շահերի գիտակցումը բոլոր աշխատողների կողմից, միասնական ուղիների որոնումը»,-ասաց Ռուբեն Սարգսյանն ու հույս հայտնեց, որ արհմիությունները կպաշտպանեն նաև աշխատողին տնօրինության քմահաճույքից:

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում