Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը hուլիսի 16-ի երեկոյան ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք:

«Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:

Արարատի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 18 արձանագրություն: Երկու դեպքով հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, մեկ դեպքով` կաթուցիչ և ծալովի դանակ, մեկ դեպքով էլ` գազային ատրճանակ:

Արագածոտնի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 13 արձանագրություն: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման մեկ դեպք, կազմվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ մեկ արձանագրություն, մեկ տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառումները կրում են պարբերական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում