Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու ICPC ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի՝ 2025 թվականին կայանալիք եզրափակիչ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի հայտի քննարկման նպատակով Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը հուլիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա ողջունել է հյուրերին և նշել՝  «ICPC համաշխարհային եզրափակիչ 2025» մրցույթը Երևանում հյուրընկալելու հնարավորությունը ոգևորիչ է:  ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ մրցույթի անցկացումը կարևոր է ոչ միան որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև՝ որպես գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք:

Ըստ աղբյուրի՝ նախարարն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, և նմանօրինակ միջոցառման կազմակերպումը ռազմավարական ուղղությունների զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Անդրադառնալով տեխնոլոգիական կրթության զարգացմանը՝ նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ծրագրեր, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում: Այս համատեսքստում նա մասնավորապես նշել է  «Թումո» կենտրոնի ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնք մեծապես զարգացնում են երեխաների տեխնոլոգիական կրթության հնարավորություններն ու ստեղծագործականությունը: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաների, ինչպես նաև 15 ավագ դպրոցներում  2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրերը:

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձել  Ակադեմիական քաղաքին, որի շրջանակում գործելու է տեխնոլոգիական կլաստերը: 

««ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հեղինակավոր մրցաշարը հյուրընկալելու հետաքրքրության համար: Նա նշել է՝ մրցույթը խրախուսում է ուսանողներին զարգացնել ծրագրավորման և խնդիրների լուծման հմտությունները, թիմային աշխատանքի կարողությունները և ստեղծում հնարավորություն շփվել միջազգային գործընկերների հետ։ Նրա դիտարկմամբ՝ ICPC մրցույթին մասնակցելը մեծ պատիվ և կարևոր ձեռքբերում է շատ ուսանողների համար, որոնք ձգտում են կարիերայի առաջխաղացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուիլյամ Փաուչերը նաև բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը՝ կրթական համակարգի բարեփոխման համատեքստում:

Նշվել է՝ Հայաստանի բուհերի ներկայացուցիչները տարիներ ի վեր մասնակցություն են ունեցել ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթին և արձանագրել բարձր արդյունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային խոշոր միջոցառումների անցկացման փորձ է կուտակել: Մասնավորապես, 2022 թվականին Հայաստանում է անցկացվել Կենսաբանութան միջազգային 33-րդ օլիմպիադան, որին մեծ թվով ներկայացուցիչներ են մասնակցել աշխարհի շուրջ 70 երկրներից: Մեծ փորձ է կուտակվել նաև մարզական խոշոր միջազգային առաջնությունների կազմակերպման առումով. «Ունենք բավարար կարողություն անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար՝ ներգրավելով կամավորների,  անցկացնելով նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև լուծելով լոգիստիկ բոլոր հարցերը՝ մեծ թվով երկրների պատվիրակություններ հյուրընկալելու  առումով»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝  հայաստանյան բուհերից առաջինը ICPC-ին միացել է Երևանի պետական համալսարանը՝  2001 թվականին։ Հետագայում մրցույթներին մասնակցել են նաև Հայ-Ռուսական, Հայաստանի Ամերիկյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։ Նախորդ ուսումնական տարում Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլում գրանցվել է մասնակցության ռեկորդային ցուցանիշ. մասնակցել են ՀՀ 9 բուհերի 32 թիմեր։

ICPC օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները լավագույն արդյունքը գրանցել են Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված ICPC ծրագրավորման համաշխարհային ուսանողական 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում, որի շրջանակում ԵՊՀ թիմի անդամները լուծել են առաջադրված 11 խնդիրներից 7-ը և գրանցել բացառիկ արդյունք՝ մասնակից 124 թիմերի շարքում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում