Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Սունգհո Չոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կարեւորելով գործակալության առաքելությունը, իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ՀՀ խորհրդարանի նախագահը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում աջակցության այն կարեւոր ծրագրերը, որոնք Ձեր գործակալության կողմից կյանքի են կոչվել Հայաստանում: Իրականացված բոլոր ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ մեր երկրի համար ունեցած կարեւոր նշանակությամբ»:

Արա Բաբլոյանն անդրադարձել է 2010-2012 թթ. իրականացված Ազգային ժողովի տեխնիկական վերազինման ծրագրին, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով: Գործակալության հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է քննարկել Հայաստանում Գործակալության գրասենյակ հիմնելու հնարավորությունը:

Գործակալության նախագահ Սունգհո Չոյը նշել է, որ Կորեա-Հայաստան համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում, եւ այն պետք է ավելի խորացնել:

Կողմերը պայմանավորվել են աշխատել Կորեայի կողմից ՀՀ խորհրդարանի աջակցության երկրորդ փուլի ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանի ստանձնած նոր պարտավորությունները, առավել արդյունավետ դարձնել խորհրդարանական վերահսկողության գործընթացը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա