1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի TV3 հեռուստաալիքում եղանակի կանխատեսման վարող Դերիք Հարթիգանին ուղիղ եթերում քամու պոռթկումը դուրս Է քշել կադրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունիսի 23-ին Ireland AM հեռուստահաղորդման ուղիղ եթերի ընթացքում քամու սաստիկ պոռթկումը մի կողմ Է քշել եղանակի մասին պատմող Հարթիգանին: Մի քանի վայրկյան անց հաղորդավարը կարողացել Է վերադառնալ կադր, սակայն նրա հովանոցը ջարդված Է եղել: Տեսահոլովակն իր YouTube-ալիքում զետեղել Է «տուժողն» ինքը: «Մայր բնությունը կրկին հաղթեց»,- ամփոփել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: