Արա Բաբլոյանը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/896120.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Միջոցառմանը կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: