Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարաններում առկա գործընկեր հանձնաժողովների ակտիվշփումներիեւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Բրյուսելի գագաթաժողովում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին եւ շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը