Արա Բաբլոյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/895640.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը եւ արդյունքները: