Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ կարեւորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Հյուրերի խնդրանքով տիկին Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներով նախատեսված կարգավորումները: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է միջազգային գործընկերների, հատկապես Եվրոպայի խորհրդի աջակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենքներն ինստիտուցիոնալ տեսանկյունից արդյունավետորեն կյանքի կոչելու հարցում:

Արփինե Հովհաննիսյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ համագործակցության ծրագրերին:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար