ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում
1 րոպեի ընթերցում
![ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/895448.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝
ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»,-նշված է խորհրդարանի հաղորդագրության մեջ: