Միջազգային

Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին:

Հունիսի 15-ին ոստիկանությունը հայտնել Էր 17 զոհվածների մասին:

«Զոհվածների թիվը 30 Է»,- ասել Է Քանդին, հավելելով, որ ոստիկանությունն առաջվա պես սպասում Է, որ զոհվածների թիվը կաճի:

Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել Է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել Է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել Է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել Է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում Է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող Էր տուժել շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող Է շարունակվել մի քանի շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում