Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք ակտիվ են թե՛ միջպետական եւ թե՛ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը եւ նշել, որ Եվրոպական միության համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է: Բունդեսթագի պատգամավորը նույնպես կարեւոր է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը եւ այս համատեքստում ընդգծել, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել ու նպաստել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացմանը:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները, անդրադարձել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Կարեւորելով երկու երկրների հարաբերությունների խորացումը՝ Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստելու հայ-գերմանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գերմանացի պատգամավորը բարձր է գնահատել իբրեւ ՀՀ արդարադատության նախարար՝ Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում տիկին Հովհաննիսյանը կշարունակի աջակցել այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա