Ենոքավանը ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Ենոքավան համայնքում առաջիկայում ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կստեղծվի: Նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի բարեգործ Բեռնար Ժանենն է, ով Հայաստան է ժամանել 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին՝ որպես փրկարար: Ենոքավանում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Բեռնար Ժանենն ընդգծեց, որ Ենոքավան համայնք պարբերական այցելությունները հանգեցրել են այդ վայրում բիզնես ծրագիր իրականացնելու մտքին: «Հետագայում ինձ միացան նաև որդիս, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ֆելիքս Մարգարյանը: «Համայնքում ֆրանսիական մթնոլորտով համալիրը լինելու է հենց գյուղի մեջ՝ եկեղեցու հարևանությամբ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի ձորը և անտառները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բեռնար Ժանենը:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2015թ.: Գաղափարի իրականացման համար նախատեսվել է, որ համալիրում գործող ռեստորանում մատուցվելու են միայն ֆրանսիական ուտեստներ, իսկ հյուրանոց տանող ճանապարհի շինարարությունը իրականացվել է ֆրանսիական գյուղերի ճարտարապետական ոճով: «Շինարարական աշխատանքները իրականացնելիս մեծ ուշադրություն է հատկացվել հայկական գյուղի մթնոլորտը չաղճատելուն՝ միևնույն ժամանակ համալիր տանող ճանապարհին հաղորդելով ֆրանսիական գյուղի կոլորիտ: Հետագայում մենք նախատեսում ենք համալիրում սպառվող սննդի մի մասը ձեռք բերել հենց Ենոքավան համայնքի բնակիչներից»,- ընդգծեց Ժանենը:

Լրագրողների հետ զրույցում ծրագրի համահեղինակ Զինավոր Մեղրյանը հայտնեց, որ այս պահին ամբողջությամբ կառուցված է համալիրի հյուրատունը՝ բաղկացած երեք հարկից, որն ունի սենյակներ կորպորատիվ կամ ընտանեկան խմբերի համար, ինչպես նաև ռեստորան և ընդունարան: Ամբողջությամբ պատրաստ է 1200քմ հարակից խնամված տարածքը հյուրերի հանգիստը կազմակերպելու համար: Ադմինիստրատիվ շենքն այս պահին կառուցման փուլում է: Շինարարական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 35 աշխատակից՝ ամսական 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Հյուրատան կառուցման համար ծախսվել է շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար: «Հյուրանոցը բաղկացած կլինի 4 երկհարկանի շենքերից, որոնցում տեղակայված կլինեն 16 հյուրանոցային համարներ: Սենյակների թիվը հետագայում նախատեսվում է հասցնել 28-ի: Համալիրն ունենալու է նաև SPA կենտրոն, ինչպես նաև բացօթյա ջեռուցվող լողավազան»,- հայտնեց Մեղրյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ համալիրի բացման արարողությունը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 21-ին:

Հայերեն English

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը