«Ոսկե ծիրան» փառատոնին ցուցադրվելու են Կաննի փառատոնի լավագույն 8 ֆիլմերը 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կարող է շատ մեծ դերակատարություն ունենալ Հայաստանում կինոյի զարգացման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Կինոփառատոնը մեր իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, այլ նաև մշակույթի, արվեստի և տրամադրության տոն։ «Ոսկե ծիրան»-ը ամեն տարի կարողանում է բերել ուրախություն, ջերմություն, պայծառ գույներ մեր քաղաքին, հանրապետությանը։ «Ոսկե ծիրան»-ը կինոյի զարգացման մեր պատկերացրած հայեցակարգում կարևորագույն և լրջագույն դերակատարություն է ունենալու։ Այս կինոփառատոնը հարթակ է, որտեղ պետք է շփվեն, մտքեր, նաև գործնական ծրագրեր փոխանակեն կինոարտադրողներն ու կինոգործիչները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտում լրջագույն դերակատարումն ունենալ հայաստանյան նոր զարգացող իրավիճակում»,- նշեց Արմեն Ամիրյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 14-րդ կինոփառատոնին կտրամադրվի 4 շարժական կինոթատրոն, 3-ն ունի կինոփառատոնը և քաղաքի յոթ կետերում կլինեն բացօթյա ցուցադրություններ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը անգնահատելի ազդեցություն է թողնում հասարակության կյանքում։

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում՝ ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում։ Այդպիսի իրադարձություններից մեկն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Այն արդեն 14 տարի դարձել է Հայաստանի համար այցեքարտ»,- ասաց Յիրիկյանը։

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց այս տարվա նորությունը, այն է՝ փառատոնի պաշտոնական ազդագիրը։

«Այս տարի ազդագիրը փոխվել է, որի հեղինակները նոր դիզայներներ են՝ Սիլվի Բեգլարյանը և Դիանա Աղամյանը, ում հետ մենք առաջին անգամ ենք աշխատում։ Ազդագիրը արտաքինից փառատոնի խորհրդանիշ ծիրանն է հիշեցնում երկրաչափական մարմնի տեսքով»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ իրենք աշխատում են Երևան բերել աշխարհի լավագույն ֆիլմերը՝ Կաննի փառատոնի 7-8 լավագույն ֆիլմեր։ Այս տարի նորամուծություն է եղել՝ ֆիլմերի ընտրության հարցում ընդգրկվել է նաև հանդիսատեսը։ Այն ֆիլմերը, որոնք բազմաթիվ ձայներ են ստացել, կներկայացվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-16-ը։ Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1100 հայտ՝ 96 երկրից, և մրցութային ու արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել են ավելի քան հարյուր ֆիլմ։

Մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի տեղի է ունենալու երեք աստղի բացում Շարլ Ազնավուրի հրապարակում՝ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի։

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին