Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կասկած չունի, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի:

«Համաձայնագիրը բավականին հստակ եւ երկար բանակցային գործընթացի արդյունք է: Այն բավականին ընդգրկուն է, եւ ես հույս ունեմ, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ այն կստորագրվի: Համաձայնագիրը, նախեւառաջ, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության հաստատման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան մշտապես հանդես է եկել որպես Հայաստան-ԵՄ բանակցությունների ջատագով:

Անդրադառնալով ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանն ասաց, որ դրանք ավելի խաղաղ ու հանդարտ պայմաններում ընթացան։

«Ընդդիմությունը չվիճարկեց Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, թերությունների մասին՝ ընտրակաշառք, ճնշում ընտրողների վրա և այլն, նշվեց զեկույցներում, և դրանք չանտեսվեցին միջազգային կառույցների կողմից: Ցավում եմ, որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր գրանցվեցին: Պետք է ապագայի մասին մտածել: Այն մարդը, ով վերցնում է ընտրակաշառք, չունի քաղաքական հստակ կողմնորոշում ու պատկերացում, իսկ քվե գնողն էլ պատկերացում չունի իր ապագա կարգավիճակի մասին», -եզրափակեց նա:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ