Գագիկ Սուրենյանը կանխատեսում է մինչեւ +42 աստիճանի հասնող հուլիս եւ օգոստոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը կանխատեսվում են նորմայի սահմաններում, իսկ հուլիս և օգոստոս ամիսները բավականին շոգ են լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով ամռան ամիսների կանխատեսումները:

«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, ակնկալում ենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր:

Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41 +42 աստիճան տաքություն»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ

Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7 +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում կակտիվանան արեւադարձային տաք հոսանքները: Ցերեկը կդիտվի +34+36 աստիճան տաքություն:

«Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում չի բացառվում, որ առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին հասնի +33 +36 աստիճանի:

Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2 +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24 +28: Լոռու մարզում ամսվա առաջին տասնօրյակում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3 +6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10 +15 ջերմաստիճան, իսկ ցերեկային ժամերին այն կհասնի +33 +37 աստիճանի»,-եզրափակեց ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան