Բաղդադում երկրորդ պայթյունն Է որոտացել օրվա ընթացքում, զոհվել Է առնվազն յոթ մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում օրվա ընթացքում իրականացված երկրորդ պայթյունի հետեւանքով առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 30 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրների եւ ականատեսների: Այս անգամ նույնպես ռումբը տեղադրված Էր ավտոմեքենայում: Ականատեսների կողմից նկարահանված կադրերում տեսանելի Է թանձր սեւ ծուխը, որը բարձրանում Է պայթյունի վայրից: Ըստ առկա տեղեկատվության, պայթյունը որոտացել Է Աշ Շուխադաա կամրջի մոտ: Պայթյունի վայրը շրջապատել Է ոստիկանությունը, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Սկսվել Է հետաքննություն: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում պաղպաղակի խանութի հարեւանությամբ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել Է առնվազն 13 մարդ, եւս 30-ը տուժել են: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից