Մշակույթ

Վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

2 րոպեի ընթերցում

Վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խումբն առաջին անգամ համերգային ծրագրով ելույթ կունենա Երևանում: Այն տեղի կունենա հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Նրանք հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:

Խմբի անդամներն իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութը համացանցում ներբեռնելուց հետո միլիոնավոր դիտումներ ունեցան, և տեսանյութը նրանց համաշխարհային ճանաչում բերեց:

«Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված`խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և նույնիսկ հեռավոր Ավստրալիայում:

Խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղներից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում