Ստրասբուրգում ստորագրվեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում ստորագրվել Է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայությամբ ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրամիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:
Օրենսդրական ակտը կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի 20 օր հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: