Միջազգային

ԻՊ-ի զինյալներն անտիկ արձաններ են ոչնչացրել Եփրաթի ափի հինավուրց քաղաքում

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի զինյալներն անտիկ արձաններ են ոչնչացրել Եփրաթի ափի հինավուրց քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վանդալների նկարահանած տեսակադրերը հայտնվել են զինյալներին աջակցող կայքերում: Տասագրության մեջ անտիկ արձաններն ու հարթաքանդակները կռանով փշրում են մանր մասերի:

SANA-ի տվյալներով՝ զինյալներն ավելի վաղ Դուրա Եվրոպոսը ենթարկել են կազմակերպված կողոպտման՝ ոչնչացնելով մշակութային արժեքները: Գործակալությունը տեղի ունեցածը որակում Է «նոր հանցագործություն սիրիական քաղաքակրթության եւ համաշխարհային ժառանգության դեմ»:

Դուրա Եվրոպոսն անտիկ քաղաք Է Սիրիայի արդի Քալաթ Էս Սալիխիայի մերձակայքում, որը գոյություն Է ունեցել մ.թ.ա. մոտավորապես 300 թվականից մինչեւ 256 թվականը: Հռչակվել Է հնագիտական գտածոների եւ լավ պահպանված հնադարյան որմնանկարների շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում