Միջազգային

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող Է անցկացվել աշնանը

1 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող Է անցկացվել աշնանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող Է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում ԻՔ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խոշավի Բաբաքրը:

«Այն կանցկացվի աշնանը: Կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել, բայց՝ աշնանը, հնարավոր Է՝ նոյեմբերին, նույնիսկ՝ հոկտեմբերին»,-ասել Է Բաբաքրը՝ պատասխանելով այն հարցին, թե որոշվել Է արդյոք հանրաքվեի ամսաթիվը:

Իրաքյան Քրդստանն ինքնավարություն Է Իրաքի կազմում, որի կարգավիճակն ամրագրված Է երկրի Սահմանադրության մեջ:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել Էր, որ ԻՔ-ի անկախության հանրաքվեն կկայանա մոտ ժամանակներս:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում