Սերգեյ Մինասյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ ԵՄ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարևորում է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավարի ներկայացուցչի հայտարարությունը՝ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ այդ հայտարարությամբ ԵՄ-ն վերահաստատել է, որ լիովին աջակցել է Հայաստանի, ԵԱՀԿ-ում նախկինում և ներկայում նախագահող Գերմանիայի և Ավստրիայի ջանքերին, որոնք միտված են եղել Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին գրասենյակի գործունեության շարունակականության ապահովմանը: «Այդ հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանը բոլոր տարբերակներով փորձել է լուծում գտնել այդ հարցին: Եվրոպական Միությունը հատուկ նշել է, որ հիասթափված է այն դիրքորոշմամբ, որը ցույց է տվել Ադրբեջանն այդ հարցում»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետը կարևորում է այն հանգամանքը, որ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու գերտերություններ՝ նախօրեին ԱՄՆ-ն, իսկ այսօր ԵՄ-ն, հայտարարություն են տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ և ընդգծել են, որ հիասթափված են այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմամբ, ինչը հանգեցրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը:

Սերգեյ Մինասյանն ուշագրավ է համարում նաև այն, որ ԵՄ-ն հույս է հայտնել, որ հնարավոր է ինչ-որ լուծում գտնել խնդրին, եթե ոչ ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեության, ապա առնվազն այն ծրագրերի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, որոնք իրականացվել են ՀՀ-ում այդ կազմակերպության կողմից: Քաղաքագետը կարծում է՝ կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է երկկողմ ձևաչափով ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ անդամ երկրների հետ համագործակցությունը շարունակելու մասին:

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը