Միջազգային

Թրամփը խոստացել է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության գործարքի: «Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատել իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Մենք դրան կհասնենք: Մենք շատ լարված աշխատելու ենք: Արդեն անցել է երկար ժամանակ, բայց մենք կաշխատենք շատ ջանասիրաբար, և կարծում եմ, կա շատ լավ հնարավորություն»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱՄՆ նախագահը նաև ցանկություն է հայտնել «միջնորդելու և օգնելու» խաղաղության համաձայնագրի հասնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում