Միջազգային

Թիլերսոնը նշել է, թե ինչից կսկսվի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը

2 րոպեի ընթերցում

Թիլերսոնը նշել է, թե ինչից կսկսվի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ և Ռուսաստանը պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները՝ սկսելով Սիրիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Համաձայն մեր նախագահի և նախագահ Պուտինի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի` ես և ՌԴ արտաքին գործերի նախարարը շարունակելու ենք պարզել՝ կարող ենք արդյոք միասին աշխատել համագործակցության առաջին մեծ ոլորտում՝ Սիրիայի ուղղությամբ, և կարո՞ղ ենք հասնել հրադադարի, որպեսզի ձգտենք խաղաղ գործընթացի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ավելացնելով, որ դեռևս ամեն ինչ սկզբնական փուլում է, և ինքը չգիտի, ուր կհասնեն:

Թիլերսոնի խոսքով` Մոսկվային ու Վաշինգտոնին անհրաժեշտ է կայունացնել հարաբերությունները, որոնք «գնում են դեպի անկում»: Թիլերսոնը հիշեցրել է, որ, իր գնահատմամբ, հարաբերությունների ցածր մակարդակի հարցում համաձայնել է նաև ռուսական կողմը:

«Եթե մենք կարող ենք գտնել ոլորտներ, որտեղ մեր կարծիքով կարող ենք վերականգնել վստահության որոշ մակարդակ, որովհետև հիմա վստահությունը փաստացի գոյություն չունի, ապա մենք ունենք հարցերի մեծ ցանկ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել»,- ասել է պետքարտուղարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում