Միջազգային

Չեխիայի նախագահը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Չեխիայի նախագահը պատրաստ  է ընդունել կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Պրահայում երկրի նախագահի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Սոբոտկան հայտարարել էր ընթացիկ շաբաթվա մեջ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելու մտադրության մասին, ինչը կապված է նրա հետ, որ փոխվարչապետ ու Ֆինանսների նախարար Բաբիշն արդեն երկար ժամանակ է չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել իր ներկայիս կապիտալը, որի չափը, ըստ Forbes հանդեսի լրագրողի, 2017 թվականին կազմել է 3,4 միլիարդ դոլար:

«Պարոն նախագահը տեղեկացրել է ինձ, որ պարոն վարչապետը հրաժարականի խնդրանքով կժամանի վաղը, և ինքը (Զեմանը) պատրաստ է այն ընդունել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Բաբիշը՝ ավելացնելով, որ երկրի առաջնորդը հանդես է գալիս խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ:

Խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում