Մշակույթ

2016թ-ին Հայաստանում ավարտվել է 37 ֆիլմի արտադրություն

3 րոպեի ընթերցում

 2016թ-ին Հայաստանում ավարտվել է 37 ֆիլմի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2012 թվականին թողարկվող 50 ֆիլմերից 2016-ին ավարտվել է 37-ի արտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների` այդ կազմակերպություններում շարունակվում է 13 ֆիլմի արտադրության գործընթացը, որոնց ավարտը նախատեսված է 2014-2019թթ.:

2016 թվականին արտադրական ծախսերի առումով խոշորը եղել է «Լակոտը» լիամետրաժ ֆիլմը: Այն թողարկվել է 2012 թվականին, սակայն ավարտվել է 2016-ին: Ֆիլմի արտադրական ընդհանուր ծախսերը կազմել են 118 մլն դրամ, որից 50 մլն դրամը ծախսվել է 2016 թվականին:

2016-ի մյուս ծախսատար ֆիլմը «Վերջին բնակիչն» է, որի համար նախորդ տարի ծախսվել է 20 մլն դրամ: Լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 2015 թվականին, ընդհանուր ծախսերը կազմել են 27 մլն դրամ:

2016 թվականին թողարկված և նույն տարի ավարտված «Հեքիաթների աշխարհում» («Վիշապագորգը» ֆիլմաշարից) անիմացիոն ֆիլմի արտադրական ծախսերը կազմել են 18 մլն 96,6 հազար դրամ: Մյուս անիմացիոն ֆիլմի` «Մուլտալմանախ»-ի վրա 2016-ին ծախսվել է 18 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ 2016 թվականին ավարտված ֆիլմերի արտադրական ծախսերը կազմել են 719 մլն 714,5 հազար դրամ, որից 561 մլն 464,5 հազար դրամն իրականցվել են հենց 2016 թվականի ընթացքում:

Անավարտ մնացած 13 ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերը կազմում են 300 մլն դրամ, որից 179 մլն դրամը ծախսվել է 2016 թվականին:

2016 թվականին կինոարտադրության համար ֆինանսական միջոցների մուտքերը կազմել է 792 մլն 213,5 հազար դրամ, որից 658 մլն 521,5 հազարը ՀՀ բյուջեից, 7 մլն 777 հազարը` ծառայություններից, 112 մլն 860 հազարը` նվիրատվությունից, իսկ 13 մլն 53 հազարն այլ միջոցներից:

Միևնույն ժամանակ ֆինանսական ծախսերը կազմել են 792 մլն 226,2 հազար դրամ, որից 19 մլն 685 հազարը` նյութական, 2 մլն 903 հազարը` ոչ նյութական, 80 մլն 302,3 հազարը` գործուղման, 320 մլն 450 հազարը` աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, 671 հազարը` հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման, իսկ 368 մլն 214,2 հազարն այլ ծախսեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում