Deutsche Bank-ը Վելինգթոնը ճանաչել Է ապրելու համար ամենանպաստավոր քաղաքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վելինգթոնը (Նոր Զելանդիա), Էդինբուրգը (Շոտլանդիա) եւ Վիեննան (Ավստրիա) կյանքի ամենաբարձր որակով առանձնանում են աշխարհի խոշոր քաղաքների թվում. այս եզրակացության են հանգել Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են կեցության արժեքը, աղտոտվածության մակարդակը, կլիմայական պայմանները, բնակարանի գները եւ այլ գործոններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է Financial Times-ը, փորձագետները՝ Ջիմ Ռիդի գլխավորությամբ, հենվել են Numbeo քրաուդսորսինգային կայքի տվյալների վրա:

Առաջին տասնյակում տեղ գտած քաղաքներից ոչ մեկը չի կարելի ապրուստի առումով Էժան համարել, բայց դրա հետ մեկտեղ դրանց մեծ մասում բարձր են բնապահպանական մաքրության, տրանսպորտային հասանելիության (բացառությամբ Վելինգթոնի) եւ առողջապահության ցուցանիշները:

Չորրորդ տեղը փորձագետները հատկացրել են Մելբուռնին, հինգերորդը՝ Ցյուրիխին: Երկրորդ հնգյակում հայտնվել են՝ Կոպենհագենը, Օտտավան, Բոսթոնը, Ամստերդամը եւ Սիդնեյը:

Ամենամեծ եւ խիտ բնակեցված քաղաքները, ներառյալ Լոնդոնը եւ Նյու Յորքը, հայտնվել են ցուցակի վերջնամասում:

Սակայն Deutsche Bank-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել սոցիալիզացիայի եւ ուրախ ժամանցի հնարավորությունները, իսկ շատերը Լոնդոնը կամ Նյու Յորքն են ընտրում հենց այդ պատճառով:

Կյանքի որակի վերաբերյալ քաղաքների հեղինակավոր վարկանիշում, որը կազմվել Է Mercer կոնսալտինգային ընկերության կողմից, 2017 թվականին աշխարհում առաջին տեղը պահպանել Է Վիեննան, երկրորդը՝ Ցյուրիխը, Վելինգթոնը հայտնվել Է 15-րդ, իսկ Էդինբուրգը՝ 45-րդ հորիզոնականում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը