Միջազգային

Ասանժը Քլինթոնին անվանել Է «լիբիացի մսագործ», որը հանդես Է գալիս խաղաղության կարգախոսով

1 րոպեի ընթերցում

Ասանժը Քլինթոնին անվանել Է «լիբիացի մսագործ», որը հանդես Է գալիս խաղաղության կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել Է «Լիբիայի մսագործ», որը հանդես Է գալիս խաղաղության կարգախոսով, եւ նրան մեղադրել Է խաբեության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 2-ին Քլինթոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ «ռուսաստանյան WikiLeaks»-ը եւ Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին են մեղավոր 2016 թվականի նախագահական ընտրություններում կրած իր պարտության համար:

«Երկու սուտ մեկ լուսանկարում. լիբիացի մսագործ Հիլարի Քլինթոնը «ռուսաստանյան WikiLeaks»-ին մեղադրում Է՝ նստած «նա խաղաղություն Է բերում» մակագրության կողքին»,- գրել Է Ասանժը Twitter սոցիալական ցանցի իր Էջում՝ հրապարակմանը լուսանկար կցելով CNN հեռուստաալիքին Քլինթոնի տված հարցազրույցից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում