Միջազգային

ԱՄՆ-ում միաշարժիչ ինքնաթիռն ընկել Է խճուղու երթեւեկելի մասում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում միաշարժիչ ինքնաթիռն ընկել Է խճուղու երթեւեկելի մասում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Վաշինգտոնի նահանգի Մեքիլթեո քաղաքի խճուղու վրա Piper PA-32 միաշարժիչ ինքնաթիռի ընկնելու տեսագրությունը: Աղետի պահը պատկերված Է վարորդներից մեկի տեսագրանցիչի խցիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է օդանավն իջնելով դիպչում սյանը եւ կտրում Էլեկտրական հաղորդալարերը: Ծակվում Է ինքնաթիռի վառելիքի բաքը, ինչից հետո օդանավն անհետանում Է կադրից՝ այրվող բենզինով պարուրելով առջեւում գտնվող ավտոմեքենան:

ABC News հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո խափանվել Է ինքնաթիռի շարժիչը: Մեքիլթեոյի ոստիկանությունում հայտնել են, որ պատահարի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, եւս մեկն այրվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում