Միջազգային

«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել Է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով

1 րոպեի ընթերցում

«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել Է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր Է ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներ:

Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:

Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ Է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել Է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել Է տվել:

«Բոկո հարամ»-ը իսլամական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում