Միջազգային

ԱՄՆ-ը «Մինիթմեն-3» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Է փորձարկել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը «Մինիթմեն-3» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մայիսի 3-ին կատարել են «Մինիթմեն-3» միջմայրցամայքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, ինչի մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Գլոբալ հարվածների հրմանատարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արձակումն իրականացվել Է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից: Հրթիռի չզինված գլխամասը, թռչելով 6,7 հազար կիլոմետր, ընկել Է ամերիկյան զինափորձարանի առաջադրված վայրում՝ Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիների շրջանում:

«Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումների ծրագիրը ցուցադրում Է «Մինիթմեն-3»-ի մարտական պատրաստությունը եւ հավաստում Է ԱՄՆ-ի ունակությունն ունենալու միջուկային դիմադարձման ուժեղ եւ հուսալի ուժեր՝ որպես ամերիկյան ազգային անվտանգության եւ Միացյալ Նահանգների դաշնակիցների եւ գործընկերների անվտանգության ապահովման հանգուցային տարր»,- ասված Է Գլոբալ հարվածների հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում