Միջազգային

Եգիպտոսում մեկ օրում ի կատար Է ածվել վեց մահապատիժ

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում մեկ օրում ի կատար Է ածվել վեց մահապատիժ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում վեց կալանավորներ, որոնք սպանության համար դատապարտված Էին մահապատժի, մայիսի 3-ին կախաղան են հանվել Էլ Մինիայի նահանգի բանտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ-Մասրի ալ-Յաում» եգիպտական թերթի ինետերնետ-պորտալը:

Բոլոր այդ դատապարտյալները նկատմամբ մահավճիռներ Էին կայացվել սպանությունների հետ կապված տարբեր հանցագործությունների համար: Նշվում Է, որ մահապատժի ենթարկվածների թվում Էր 22-ամյա Ռաջաբ Աբդալան, որը կախաղանի Էր դատապարտվել 2014 թվականին չորսամյա մի աղջկա բռնության ենթարկելու եւ սպանության համար:

Հրատարակությունը ճշտել Է, որ դատապարտյալները կախաղան են բարձրացվել Էլ Մինիայի բանտի տարածքում, որտեղ պահվում են առավել վտանգավոր հանցագործները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում