Դպրոցականների առարկայական օլիմպիադայի լավագույն աշակերտներին դիպլոմներ են հանձնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը: Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանթ» վարժարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի սաներն են։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում:

«Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաև քաղաքամայր Երևանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», - նշել է Արամ Սուքիասյանը:

Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ:

Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:

Հայերեն

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters