Մի շարք լրագրողական կազմակերպություններ պայքարելու են մարզային հեռուստաընկերությունների թվայնացման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք լրագրողական կազմակերպություններ շարունակելու են պայքարել մարզային հեռուստաընկերությունների թվայնացման, դրանց իրավունքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա խոսեց նաև տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի օրենսդրական փոփոխությունների ու նախաձեռնությունների մասին:

«2017 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ չլուծված են մնացել մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները: Թվային հեռարձակման շրջանում դրանք դեռևս ստիպված են գործել անալոգային ռեժիմով: Եվ լրագրողական կազմակերպությունները, մասնավորապես, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելու են պայքարել այդ հեռուստաընկերությունների իրավունքների համար»,- ասաց Աշոտ Մելիքյանն ու նշեց, որ այս հարցում լուծում են ակնկալելու իշխանական ատյաններից, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից:

Նա անդրադարձավ նաև Տեղեկատվության ազատության մասին օրենքում ՀՀ արդարադատության կողմից առաջարկված փոփոխությանը:

«Փոփոխությունները, ըստ էության, նոր օրենքի նախագիծ են: Դրանով օրենքն արդիականացնելու փորձ է արվում, սակայն նկատվում են նաև մի քանի խնդրահարույց նորամուծություններ: Նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանին կից ստեղծել տեղեկատվության ազատության խորհուրդ, որի լիազորությունները հստակ չեն, հասկանալի չէ նաև ձևավորման կարգը: Մենք մեր առաջարկությունները կձևակերպենք և կուղարկենք Արդարադատության նախարարություն»,- ասաց նա:

Աշոտ Մելիքյանը լրագրողների համար մտահոգիչ համարեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում արված վերջին փոփոխությունը: «Օրենքի առաջին հոդվածի երրորդ կետը չեղյալ համարելը նշանակում է, որ լրագրողներն անձնական տվյալներ օգտագործելու դեպքում՝ սկած անուն, ազգանունից, պետք է համաձայնեցնեն տվյալ անձի հետ: Այն լուրջ խոչընդոտներ է ստեղծում լրագրողների համար, և կարող է դիտարկվել՝ որպես խոսքի ազատության լուրջ սահմանափակում»,-ասաց նա ու նշեց, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, անհրաժեշտություն կա պայքարելու խոսքի ազատության և մամուլի ազատ գործունեության համար:

Հայերեն

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը