Միջազգային

Հնդկաստանում բժիշկներին թաեքվոնդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում բժիշկներին թաեքվոնդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի խոշոր հիվանդանոցներից մեկի բժիշկներն արդեն մայիսից կհաճախեն թաեքվոնդոյի պարապմունքների, որպեսզի սովորեն պաշտպանվել ագրեսիվ հիվանդներից ու նրանց հարազատներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հաղորդել Է Hindustan Times-ը:

Նշվում Է, որ բժիշկների համար մարզումները կսկսվեն մայիսի 15-ից եւ տեղի կունենան ամեն օր: Բուժանձնակազմին կուսուցանեն մարտարվեստներով զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ:

Դասընթացը կտեւի վեց ամիս: Ըստ որում նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել ավելի բարձր արդյունքների, նախատեսված Է ծրագիր երկուսուկես տարվա համար:

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ տարի ֆիզիկական հարձակման եւ վիրավորանքների Է ենթարկվել բժիշկների 40 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում