Միջազգային

Սոչիում ընթանում Է Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սոչիում ընթանում Է Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում սկսվել Է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Թուրքիայի նախագահին Սոչի ժամանելու համար: «Շատ լավ Է, որ մենք հնարավորություն ունենք հանդիպելու աշխատանքային ռեժիմով, խոսելու երկկողմ փոխգործակցությունների հանգուցային հարցերի շուրջ»,-ընդգծել Է նա: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դա խոսում Է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերում հատուկ կարգավիճակ եւ վերականգնվում են ամբողջ ծավալով:

Իր հերթին Թուրքիայի նախագահը նշել Է, որ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքի վրա: «Մեր ուսերին ընկած Է շատ լուրջ աշխատանք, շատ մեծ պատասխանատվություն: Եվ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք միասին ենք անում, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել Է Էրդողանը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու Է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում