Միջազգային

Ռուսաստանը դուրս կգրի Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դուրս կգրի Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պլանավորում Է դուրս գրել Ղրղզստանի Հանրապետության 240 մլն դոլար գումարի պարտքը, ինչը հետեւում Է երկու երկրների կառավարությունների համապատասխան համաձայնագրին կից արձանագրության նախագծից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարտքի կարգավորման շուրջ նախորդ համաձայնագիրը կնքվել Էր 2012 թվականի սեպտեմբերի 20-ին, այդ փաստաթղթին Է վերաբերում արձանագրության նախագիծը: Դրանում նշվում Է, որ 2017 թվականի մարտի 30-ի դրությամբ Ռուսաստանի նկատմամբ Ղրղզստանի պարտքը կազմում Է 240 մլն դոլար: Արձանագրության ստորագրումից եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո այդ գումարն ամբողջությամբ դուրս Է գրվելու:

Ինչպես հետեւում Է նախագծից, պարտքի դուրսգրումը Ռուսաստանի կողմից անցկացվում Է «Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը պաշտոնական օգնության» շրջանակներում:

Ընդհանուր առմամբ վերջին 11 տարվա ընթացքում Ռուսաստանը Ղրղզստանի 703,2 մլն դոլարի արտաքին պարտք Է դուրս գրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում