Միջազգային

Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ

1 րոպեի ընթերցում

Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում Է 19 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ»,- ասել Է նա:

Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը գլխավորում Է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ներկայացնող Մուհամեդ Ալյուշը:

Մայիսի 3-ին Աստանայում մեկնարկել Է միջսիրիական բանկցությունների չորրորդ փուլը: Վաղը պլանավորված Է լիագումար նիստ: Կոնսուլտացիաներին մասնակցում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Հորդանանի, ԱՄՆ-ի, Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում