Միջազգային

ԱՄՆ-ում 3D-տպիչ են մշակել տների կառուցման համար. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 3D-տպիչ են մշակել տների կառուցման համար. CNN

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողներն շարժական 3D-տպիչ են ստեղծել տների կառուցման համար, ինչի մասին հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հեռուստաընկերությունը, համակարգը թույլ Է տալիս գրեթե 14 ժամում կանգնեցնել մոտավորապես 15 մետր տրամագծով եւ շուրջ 4 մետր բարձրությամբ կլոր ձեւի կառուցվածքներ:

3D-տպիչն իրենից ներկայացնում Է երկու պտտվող մանիպուլյատորներ՝ մեծ եւ փոքր: Սարքը տեղակայում են այն վայրում, որտեղ պլանավորվում Է կառուցել տունը, այնուհետեւ մանիպուլյատորներն ավտոմատ ռեժիմով հատուկ փրփուրից ստեղծում են շենքի կմախքը ներսից: Գործընթացի ավարտից հետո տպիչը հանում են շենքից:

Ինստիտուտի մասնագետները նշում են, որ այս եղանակը թույլ Է տալիս Էապես Էժանացնել շինարարությունը, ինչպես նաեւ այն դարձնել ավելի անվտանգ: 3D-տպիչը հեռանկարում պետք Է դառնա լիովին ինքնավար, սակայն ներկայում անվտանգության նպատակով դրա աշխատանքին հետեւում Է օպերատորը: Հետազոտողները կարծում են, որ ապագայում սարքը կարող Է հանդերձվել արեւամարտկոցով: Տվյալ մշակումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն Է հրապարակված Science Robotics գիտական հանդեսի Էջերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում