Միջազգային

Քաբուլում պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ խմբավորումը

1 րոպեի ընթերցում

Քաբուլում պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ խմբավորումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչը BBC-ին հայտնել Է ութ զոհվածների մասին: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:

ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել Է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել Է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:

«Ֆրանսպրես»-ը նշում Է, որ պայթյունն առավոտյան որոտացել Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն Էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել Է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում Էին անցնող շարասյան մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում