Միջազգային

Մեծ Բրիտանիան հրաժարվել Է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան հրաժարվել Է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի Brexit-ի համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters-ը, հայտարարել Է Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր Է մանրակրկիտ քննարկել, թե որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,-պարզաբանել Է նա: Նախարարը նաեւ նշել Է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար Է հարկավոր վճարել ԵՄ-ից դուրս գալու համար:

The Financial Times-ն ավելի վաղ գրել Է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են 100 մլրդ եվրո գումարի վճարումը:

Ապրիլի 27-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին նախազգուշացրել Է, որ նրանք չգայթակղվեն Brexit-ից հետո ԵՄ-ում իրենց իրավունքների առումով:

«Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները,-հայտարարել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:-Ես այժմ պետք Է որքան կարելի Է պարզորոշ ասեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Մեծ Բրիտանիայում ոմանք որոշակի պատրանքներ են տածում. դա ժամանակի զուր կորուստ Է»:

Գերմանական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ԵՄ-ի նկատմամբ Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները քննարկվելու են բանակցությունների առաջին փուլում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում