Միջազգային

Մերկելը կարող Է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն Է դիտվում Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

Մերկելը կարող Է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն Է դիտվում Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ Է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին: KՓlner Stadt-Anzeiger թերթում հրապարակված հարցազրույցում նա հայտարարել Է, որ «որպես կանցլեր միանգամայն ազատ Է եւ կարող Է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն Է դիտվում Թուրքիայում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելը նշել Է, որ դա վերաբերում Է ոչ միայն հրապարակային ելույթներին, «այլեւ, ամենից առաջ, Թուրքիայի կառավարության հետ ուղղակի երկխոսությանը»: Նա ընդգծել Է, որ փախստականների վերաբերյալ գործարքը կնքվել Է ոչ միայն ի շահ ԵՄ-ի, այլեւ հենց Թուրքիայի, քանի որ թույլ Է տալիս հակազդել մաքսանենգների հանցավոր խմբերին:

Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդես Է եկել Անկարայի հետ հարաբերություներում կշռադատված մոտեցման օգտին: «Անտարակույս, մեր քննադատությունը պետք Է լինի հստակ, բայց ճիշտ նույն կերպ Էլ մենք պետք Է պահպանենք ողջամտությունը, քանի որք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են մեր սեփական շահերից»,- ընդգծել Է Մերկելը:

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Թուրքիայում մահապատժի սահմանումը «հիմքից կզրկի» ԵՄ-ին երկրի անդամակցման բանակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում