Մակրոնը փոքր-ինչ զիջում Է դիրքերը ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CEVIPOF/IPSOS Sopra Steria ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել Է Monde թերթի համար:

Մայիսի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ փուլում Մակրոնին պատրաստ Է աջակցել ընտրողների 59 տոկոսն այն դեպքում, երբ Մարին լե Պենի օգտին պատրաստվում Է քվեարկել ֆրանսիացիների 41 տոկոսը: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ OpinionWay ընկերության հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի օգտին քվեարկելու ցանկություն Է հայտնել ընտրողների 60 տոկոսը, լե Պենի օգտին՝ 40 տոկոսը:

Հարցումը Համացանցում անցկացվել Է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում. դրան մասնակցել Է 13 հազար 742 մարդ, որոնցից 8 հազար 936-ը վստահ են, որ մայիսի 7-ին գնալու են ընտրատեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters