Մադլեն Օլբրայթը Թրամփին նախազգուշացրել Է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար 2000 թվականին Կիմ Չեն Իրի հետ հանդիպում Է ունեցել Փենյանում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել Է ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Օլբրայթը համապատասխան հայտարարությունը մայիսի 2-ին արել Է CNN հեռուստաալիքի եթերում:

«Նախագահը երկրներ չի այցելում առանց նախնական պատրաստության, իսկ պատվի նկատառումներն այս դեպքում ճիշտ չեն, երբ ղեկավարը ժողովրդին պահում Է աղքատության եւ սովի ճիրաններում,-հայտարարել Է Օլբրայթը:-Խնդիրն այն Է, որ Թրամփը մտածում Է՝ իբր կարող Է նրա հետ անձնական հարաբերություններ հաստատել: Դա, կարող Է պատահել, հնարավոր Է բիզնեսի մեջ, բայց դա անհեթեթություն Է ԱՄՆ-ի նախագահի համար»:

Մայիսի 1-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Թրամփը հայտարարել Էր, որ համապատասխան պայմաններում կհանդիպեր ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ եւ դա իր համար պատիվ կհամարեր:

Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել Է, որ ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար: «Եթե Փենյանը շարունակի իր գործելակերպը, այդ պայմանները չեն Էլ հայտնվի»,- ճշտել Է նա:

«Մենք պետք Է տեսնենք, որ նրանց սադրիչ գործելակերպն արագորեն վերացել Է»,- հավելել Է նա: «Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- եզրափակել Է Սփայսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը